Դպրոցականի կալանավորումը ավելի խորը արտահայտում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության վիճակը․ Մհեր Մկրտչյան


Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրել է,

 

«Դպրոցականի կալանավորումը ավելի խորը արտահայտում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության վիճակը: Այս անգամ բոլորի` հին ու նոր միասին:

 

Լիներ դա հարևան Վրաստանում` պրոտեստային ամբողջ ռեսուրսը և էներգետիկան կեռռռար` չէ որ խոսքը գնում է տաքարյուն, բայց դպրոցականների մասին, այն էլ ձերբակալված Եկեղեցում:

 

Հայաստանում ամեն ինչ լավ է)))))… և հասարակության օրինական բողոք-ճնշում չկա: Քաղաքական ուժերը հանգիստ կատարում են իրենց տնային աշխատանքները և չեն արձագանքում ոչ մի բանի վրա, ինչը կատարվում է մեր կյանքում պատահական:

 

«Իրադարձություն սարքելու» ընդունակությունները կորցրած քաղաքական ուժերը, վաղուց «լիազորել» են այդ գործառույթը լրագրողներին:

Չտեսնելով հասարակական ոչ մի ճնշում` իշխանությունը անում է ինչ ուզում է, երբ ուզում է, ում հետ ուզում է:

 

Իսկ ինչ կլինի հունիսի 7-ի գիշերը, երբ Հ1-ով կհայտնեն ՔՊ-ի համոզիչ հաղթանակի մասին

 

Ոչինչ:

 

Ոչ ստաժավոր ընդդիմությումը, ոչ կիրթ Մեր Ձևովը, որը կրկնելով 2021-ի մեծ խաբկանքը պատմում է մեզ սոցհարցումների մասին, ոչ ոք չունի էներգետիկա գեներացնելու ունակություն:

 

Ուստի, եթե այսպես շարունակվի, պատրաստվեք Նոր տարուն լսել նույն վարչապետի ուղերձն ու շնորհավորանքները:

 

Ես հոգնել եմ սրա մասին գրելուց ու երևի էլ չանեմ դա»:

Leave a Comment