Երեկ Բեյրութում Իսրայելի ռազմածովային ուժերի կողմից հասցրած հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլլահ» շարժման Հարավային ճակատի հրամանատարը։ Նա պատասխանատու է եղել հարավային Լիբանանում ռազմական գործունեության համար։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ):
Լիբանանի մայրաքաղաքին հասցված հարվածի հետևանքով սպանվել է Հաջ Յուսուֆ Իսմայիլ Հաշիմը։ Նա 2024 թվականի սեպտեմբերին Հարավային ճակատում փոխարինել էր Ալի Կարակիին՝ վերջինիս սպանությունից հետո («Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի հետ միասին՝ իսրայելական հարվածի արդյունքում), նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես պնդում է ՑԱԽԱԼ-ը, Հաշիմը «ավելի քան 40 տարվա փորձ ունեցող ավագ հրամանատար և առանցքային դեմք է եղել ահաբեկչական կազմակերպությունում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: