«Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի»․ մանկապարտեզի նախկին աշխատակից

«Տնօրենն ասում է՝ ձեզ մորգում օրգան թափող էլ չեն ընդունի»․ մանկապարտեզի նախկին աշխատակից

Երևանի թիվ 94 մանկապարտեզի տնօրենի դեմ բողոքն առաջացել է դաստիարակներից մեկի՝ աշխատանքից ազատվելուց հետո: Վերջինս ակցիայի ժամանակ հայտնել է հետևյալը. «Ես իմ դիմումի համաձայն հեռացել եմ աշխատանքից, որի պատճառը տիրող անառողջ հոգեբանական մթնոլորտն էր։ Տնօրենը մեզ հաճախ ցույց էր տալիս սպիտակ թղթերի տեղը և ասում՝ դիմում գրեք ու հեռացեք։ «Եթե ես ձեզ դուրս շպրտեմ այստեղից, ձեզ մորգում անգամ օրգան թափող չեն ընդունի», «Հներից պետք է ազատվենք», «Ձեզնից թանկ ու կարևոր իմ աթոռն է, որ 13 տարի պայքարել եմ»․․․ Ամեն օր մեր երեսին նմանատիպ խոսքեր էր ասում»,- մանրամասնել է նախկին դաստիարակը՝ հավելելով, որ հեռացել են նաև այլ դաստիարակներ, բուժքույրը, խոհանոցի աշխատողները։ Միայն օգոստոսին 8 հոգի է դիմում գրել և հեռացել, սա արդեն պետք է ահազանգ լիներ»,- շարունակել է նա։

«Միայն օգոստոսին 8 հոգի դիմում է գրել և հեռացել. սա պետք է ահազանգ լիներ»․ նախկին դաստիարակ

Leave a Comment