Լավ, ծառայամտությունն էլ պետք է սահման ունենա:
Կալանքով պատժում են 18-ամյա Դավիթին: Սա իրավական գործընթաց չէ, սա քինախնդրություն է, սա մանրախնդրություն է:
Ինձ հետաքրքիր է, դատավորն ինչպես է ներդաշնակ և խաղաղ լինելու իր խղճի հետ: Ներքին համոզմունքի մասին մոռացել եք, բա խղճի մասին ոնց եք մոռանում:
Դավիթը կարճ ժամանակ անց դրսում է լինելու, վստահ եմ, բայց դուք, ձեր խիղճն ու արժանապատվությունը ճաղերի հետևից դուրս չեն գալու: Էլ չեմ էլ ուզում հիեցնել, որ ապօրինի որոշումների համար պատասխանատվության օրը գալու է: