Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանում «Mercedes» մակնիշի «80 VN 777» համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խորենացի փողոցում՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնից դեպի «Մետաքս» թաղամաս ընթանալիս, կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար, հաղորդում է Shamshyan.com–ը։
Կայքը ներկայացրել է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել խախտումը։