Փաշինյանն ու Պուտինը կնախաճաշեն․ հայտնի է հանդիպման օրակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային նախաճաշի ձևաչափով, հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Չորեքշաբթի օրը  նախատեսվում են ռուս-հայկական բանակցություններ, որոնց ընթացքում առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտա-լոգիստիկ կապերի զարգացումը։

«Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, շփումը կշարունակեն առանձնազրույցի ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի ընթացքում», — լրագրողներին ասել է Պեսկովը։

Leave a Comment