Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել է. նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ Մնացական Մարտիրոսյանը բավարարել է Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդությունը։ Դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվել է՝ կիրակի օրը եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի գործով, երբ Փաշինյանի թիկնապահները հրել և հարվածել են տղային։