«Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները կշարունակեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով»․ Պեսկով

«Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները կշարունակեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով»․ Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը բանակցությունները կշարունակեն աշխատանքային նախաճաշի ձևաչափով, հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այսօր տեղի կունենան ռուս-հայկական բանակցություններ, որից հետո երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց քննարկումները դեմ առ դեմ ձևաչափով՝ աշխատանքային նախաճաշի սեղանի շուրջ»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ հարցեր և Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։

Leave a Comment