Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին





ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը աշակերտ Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին։

«Աշակերտ Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խայտառակ կալանքի մասին պատշաճ կերպով իրազեկել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության իմ գործընկերներին:

Եվրոպական մայրաքաղաքներում թող լավ իմանան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը «նախապատրաստվում» ԵՄ-Հայաստան մայիսյան գագաթաժողովին»,- հայտարարել է Աշոտյանը։

Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը քպ-ին ծառայող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։



Leave a Comment