Սանոսյան Գնելը կարծում է՝ մարդիկ տեղյակ չեն պրիմիտիվ քաղաքական տեխնոլոգիաների մասին



Հարցին՝ հաշվի առնելով այս օրերին Նիկոլի շուրջ տեղի ունեցողը, երբ մարդիկ այլևս չեն կարողանում սեփական նողկանքը զսպել իշխանություների հանդել՝ արդյոք չե՞ք կարծում, որ ՔՊ-ի վարկանիշի հետ խնդիր կա, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Սանոսյան Գնելը արձագանքել է՝ պնդելով, թե իրենց շփումները երիտասարդների հետ հակառակի մասին են խոսում ու միաժամանակ ընդունել, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն ընդդիմադիր հայացքներ ունեցող շերտեր:

Բայց սա այդ դե՞պքն է, Նիկոլը ինչ-որ սովորական իշխանությո՞ւն է՝ սովորական մի երկրի, թե՞ իրեն Պապ թագավորի հետ նույնացնող ու երկիրը գիտակցաբար վարի տվող մեկն է. ասես ուզում է կրկնել Պապի ճակատագիրը. թե ինչ եղավ Հայաստանի հետ Պապից հետո, գիտեն շատերը:

Ընդհակառակը՝ Նիկոլի թափառախմբի՝ Հայաստանով մեկ նախաձեռնած զբոսանքը փաստում է, որ բազմաթիվ խնդիրների մեջ խրված ժողովրդի բացարձակ մեծամասնութունը ՔՊ-ին դեմ է. չկա որևիցե պատճառ, որը կստիպեր կողմ լինել այս ռեժիմին: Ինչ վերաբերում է բեմադրված տեսարաններին, երբ իբր պարզ քաղաքացիները փարվում են Նիկոլի կրծքին, ապա այդ տեխնոլոգիան չափազանց հին է. նման տեխնոլոգիաներ կիրառվեցին և՛ 2018-ին, և՛ 2021-ին, և՛ կիրառվում են հիմա ու կիրառվելու են ապագայում՝ անկախ նույնիսկ նրանից, թե ով է երկրում իշխանություն: Դա կարելի՞ է չափանիշ համարել ու պնդել, թե խնդիր չկա այն դեպքում, երբ իրականությունը տրամագծորեն հակառակն է:

Նման պնդումներ են անում, որ երբ համապատասխան թիվը նկարեն, կարողանան այն Արևմուտքի օգնությամբ հեշտորեն լեգիտիմացնել: Բա հո չե՞ն խոստովանելու, որ վիճակը շատ վատ է և օբյեկտիվորեն իրենց շատ քիչ է մնացե

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment