Արսեն Բաբայանը գրել է․
«Պատվարժան դատարան,
Բոլորիս է պարզ, որ Դավիթին կալանավորելու միջնորդությունը եւ ակնկալվող կալանքն ունի մեկ պատճառ եւ մեկ նպատակ: Դավիթին ուզում են կալանավորել կոնկրետ անձի նկատմամբ կոնկրետ գործողություն կատարելու համար բացառապես պատժելու նպատակով:
Նրանք ակնկալում են, որ Դուք իրագործեք այդ նպատակը:
Ես հավատում եմ, որ Դուք, պատվարժան դատարան, չեք իրագործի նրանց ակնկալած այդ անմարդկային ցանկությունը:
Որպես եզրափակիչ խոսք երեկ գիշերը սա եմ ասել դատարանում»: