1 ապրիլի 2026 – 12:27 AMT
PanARMENIAN.Net – Համացանցում տեսանյութն է տարածվել, թե ինչպես է Կովկասյան ազնվացեղ եղջերուն զբոսնում Լոռու անտառներում: Տեսանյութը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:
Նա նշել է, որ Հայաստանում կենսաբազմազանության վերականգնման գործընթացը շարունակում է իրականություն դառնալ, ինչի վկայությունն է Լոռու անտառներում արձանագրված հերթական տեսագրությունը։
«2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։
Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում», – գրել է նախարարը։