Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավին



ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանը հարվածել է Կատարի ափերի մոտ գտնվող նավթատար նավերից մեկին։

APA-ի փոխանցմամբ  այս մասին հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ տանկերը հարձակման է ենթարկվել երեք թևավոր հրթիռներով։

«Երկու հրթիռ չեզոքացվել է, իսկ երրորդը հարվածել է Qatar Energy-ի կողմից վարձակալված տանկերին», – հայտնել է Կատարի պաշտպանության նախարարությունը։

21 անդամից բաղկացած անձնակազմը տարհանվել է, զոհեր չկան։



Leave a Comment