Պարզվում է՝ Աննան չի կարողանում մտաբերել «այս անձնավորությանը» 44-օրյա պատերազմի ժամանակ: «…Իսկ պատերազմի մասին նրա ինֆորմացվածության աստիճանն ու ներհայաստանյան ընդամենը մեկամսյա վաղեմության սենսացիոն նորության մասին ինֆորմացվածության աստիճանը ուղիղ համեմատական են։ Ակնհայտորեն երկուսից էլ գաղափար (լուր) չունի»,-մասնավորապես՝ գրել է Աննան՝ ջանալով նսեմացնել արժանավոր մարդուն:
Այստեղ հարցը, իհարկե, ոչ թե այն է, թե ինչու է Աննան նման անշնորհակալ գործով կրկին զբաղվում, քանի որ նրան նոր չենք ճանաչում, այլ՝ այն, թե ինչն է ստիպել նրան նման ստատուս գրել «Ֆեյսբուքում», հե՞տ է վերադառնում:
Կար կարծիք, որ Նիկոլին լքելու օպերացիան Աննան իրականում հեռահար նպատակով է ձեռնարկել. ոչ միայն Նիկոլին իր նման բալաստից ազատելու, այլև հետագայում քաղաքականություն մուտք գործելու նպատակ ուներ: Արդյոք սա կաելի՞ է Աննայի նոր բեմելի անոնսը համարել, թե՞ ուղղակի հասկացել է, որ իշխանափոխության վտանգն իրական է, ուստի փորձել է Նիկոլին օգնել:
Նման մադիկ Աննայի անձնական թշնամիներն են. թուրքի թշնամին նաև Աննայի թշնամին է՝ անկախ նրանից, թե Նիկոլի հետ ինչ հարաբերություների մեջ է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: