
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի´քաղաքացիներ, մեկնարկել է ապրիլ ամսվա կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացը․կենսաթոշակները և նպաստները կփոխանցվեն այսօր` ապրիլի 1-ին, արդեն իսկ բարձրացված չափերով`բացառապես անկանխիկ եղանակով:
Միաժամանակ հայտնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը հենաշարժողական և այլ խնդիրներ ունեցող քաղաքացիների մեծ մասի դեպքում բանկային քարտերի առաքումներն արդեն իսկ իրականացված են: Այդուհանդերձ կան քաղաքացիներ, որոնց հետ որևէ ձևով հնարավոր չի եղել կապ հաստատել` բանկային քարտը առաքելու համար:
Իրենց բանկային քարտերը դեռևս չստացած կենսաթոշակառուների և նպաստառուների քարտերի առաքումը կիրականացվի առաջիկա օրերի ընթացքում»: