Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է. կինը խնդրել է աղոթել նրա համար (լուսանկար)


Հասարակություն


Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լինդան։

«Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենի վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Ուզում եմ, որ բոլորը կարողանան աղոթել նրա համար։ Նա արժանի է մեր բոլորի աջակցությանն ու աղոթքներին»,-նշել է կինը։

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Վիգեն Էուլջեքչյանն անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց։ Երկար ժամանակ նրա վզին ֆիքսատոր էր ամրացված։



Leave a Comment