ԵՄ-ը կարող է վերադարձնել 2022թ. հակաճգնաժամային միջոցները

ԵՄ-ը կարող է վերադարձնել 2022թ. հակաճգնաժամային միջոցները

Եվրոպական միությունը կարող է վերադարձնել 2022 թվականի հակաճգնաժամային միջոցները՝ Իրանում պատերազմի ֆոնին առաջացած էներգետիկ ճգնաժամի պատճառով։

ԵՄ-ն դիտարկում է 2022 թվականին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ընդունված հակաճգնաժամային քայլերի վերականգնումը։ Պատճառը նավթի և գազի մատակարարումների անկայունությունն ու դրանց գների աճն է՝ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի վրա հարձակման հետ։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրակոմիսար Դան Յորգենսենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ի ծախսերը վառելիքի ներմուծման վրա արդեն աճել են 14 միլիարդ եվրոյով։

Յորգենսենի խոսքով՝ շուտով Եվրահանձնաժողովը կներկայացնի միջոցառումների փաթեթ, որը նպատակ ունի աջակցել եվրոպական երկրների տնտեսություններին և բիզնեսներին էներգետիկ ճգնաժամի պայմաններում։ Դիտարկվում է էլեկտրացանցերի օգտագործման վճարների և էլեկտրաէներգիայի հարկերի սահմանափակումը։ 2022 թվականին ԵՄ-ն նաև սահմանել էր էներգետիկ ընկերությունների գերշահույթի հարկ և գազի գնի վերին շեմ, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք դրանք կրկին կկիրառվեն։

Եվրակոմիսարը նաև կոչ է արել դիտարկել Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ռեսուրսների խնայողության ծրագիրը։ Այն բաղկացած է 10 կետից, որոնց թվում են՝ ավտոմայրուղիներում արագության նվազեցում, հասարակական տրանսպորտի օգտագործման խրախուսում և համատեղ ուղևորությունների կազմակերպում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment