
«Որոշումն անպայման բողոքարկելու ենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբաններից Արմեն Մելքոնյանը։ «Այն միջնորդությունը, ինչ ներկայացվել է դատարան, մեր պաշտպանական թիմի կողմից ուղղակի ջախջախվել է։ Բայց ոչ մի բան հաշվի չառան։ Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պիտի կալանքի տակ գտնվի, բայց մի շարք ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մարդիկ կարող են վարչական հսկողության, տնային կալանքի տակ գտնվել։ Դատարանը գտավ, որ միայն կալանավորումն է ի զորու ապահովել մեր պաշտպանյալի իրավաչափ վարքագիծը, որն աբսուրդ է»,- հավելեց նա: