Ամերիկացի լրագրողին Իրաքում առևանգել են – armeniatoday.am

ԱՄՆ լրագրող Շելլի Քոթլսոնն առևանգվել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, հայտնում է BBC-ն:

Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը հետապնդել են առևանգողներին, ինչի ընթացքում նրանցից մեկի մեքենան շրջվել է, և մեկ կասկածյալ ձերբակալվել է։

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյա Դիլան Ջոնսոնը նշել է, որ Իրանի հետ կապ ունեցող զինված խմբավորման անդամներից մեկը ձերբակալվել է իրաքյան իշխանությունների կողմից։ Նա հաստատել է ամերիկացի լրագրողի առևանգումը՝ առանց Քիթլսոնի անունը նշելու։

Նա ասել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը նախապես զգուշացրել էր լրագրողին իրեն սպառնացող վտանգների մասին և շարունակելու է համագործակցել իրավապահների հետ՝ նրա հնարավորինս արագ ազատ արձակումը ապահովելու համար։

ԱՄՆ պետքարտուղարությունը BBC-ին տված հայտարարությունում նշել է, որ գաղտնիության և այլ նկատառումներից ելնելով՝ այս պահին լրացուցիչ տեղեկություն չունի հրապարակելու։

Al-Monitor-ը հայտնել է, որ տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Քիթլսոնը առևանգվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտից։

 

Leave a Comment