Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան


Քաղաքականություն


«Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի՝ հայ ժողովրդին ցեղասպան կարգելու և օկուպանտ հռչակելու, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա,կ սրանց ցույց տված «ուժը», ինչ դրսևորում էլ ունենա՝ ուժային բլոկի կոշտությունից մինչև սպառազինության ցուցադրումներ, բացառապես ներքաղաքական խնդիր է լուծում։

«Ադրբեջանը շարունակում է ակտիվ հակահայ քաղաքականությունը՝ ծանր մեղադրանքներ վերագրելով Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ սրանք պետական ապարատի ողջ ներուժն ուղղում են ռեպրեսիոն ապարատի գործածմանը»,- գրել է Աբրահամյանը։


Leave a Comment