Տոկիոյից հյուսիս 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Տոկիոյից հյուսիս՝ Տոչիգի և Իբարակի պրեֆեկտուրաներում, ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ճապոնիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը այս կապակցությամբ արտակարգ տագնապ է հայտարարել։

Սեյսմոլոգներն ավելի ուշ հայտնել են, որ տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ: Ցունամիի սպառնալիք չկա։ Հզոր ցնցումներ զգացվել են նաև Տոկիոյի կենտրոնում։

Leave a Comment