ՏԵՍԱՆՅՈւԹ. Արթուր Աբրահամը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը կիսվել է իր հույզերով և տպավորություններով՝ այցելելով Հայաստանում կառուցվող իր անվան նոր մարզադպրոցի շինհրապարակ։
Հրապարակած տեսանյութում լեգենդար մարզիկը ցուցադրել է լայնածավալ շինարարական աշխատանքները, որոնք արդեն իսկ մտել են ակտիվ փուլ։ 

«Շատ շնորհակալ եմ և հպարտ, և ուրախ, որ մեր կառավարությունը Արթուր Աբրահամի անվան սպորտդպրոց է կառուցում ժողովրդի համար։ Շատ շնորհակալություն, հպարտ եմ»,- նշել է Արթուր Աբրահամը։ Նշենք, որ մարզադպրոցի կառուցումն իրականացվում է պետական ծրագրի շրջանակներում:

Leave a Comment