Ապրիլի 1-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի փողոցներից մեկի խաչմերուկում

Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ապրիլի 1-ից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի փողոցներից մեկի խաչմերուկում


ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ապրիլի 1-ից Երևանի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:


Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։


Մասնավորապես՝ նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ժամանակավորապես փակող ծածկոցները կհանվեն:


 


 


Leave a Comment