Իրանում պատերազմը խթանում է արևային էներգետիկայի բումը Եվրոպայում





Տնտեսություն


Իրանի դեմ պատերազմը հզոր խթան է դարձել «կանաչ» տեխնոլոգիաների զարգացման համար. Եվրոպան շտապողաբար փնտրում է նավթի և գազի պակաս ռիսկային փոխարինողներ։ «Կանաչ» էներգետիկայի օգտին փաստարկներն այսօր ավելի համոզիչ տեսք ունեն, քան երբևէ, քանի որ Իրանի դեմ շարունակվող պատերազմն ակնառու կերպով ցուցադրում է հանածո վառելիքից կախվածության մասշտաբային ռիսկերը։ Քանի որ էներգակիրների գների աճը սպառնում է հարվածել առանց այդ էլ դժվարությունների մեջ գտնվող եվրոպացիներին, մի շարք երկրներում նկատելի է զգալի շրջադարձ դեպի «կանաչ» տեխնոլոգիաներ։

Մեծ Բրիտանիան, որը պատմականորեն նման լուծումների ներդրման հարցում վատագույններից մեկն էր Եվրոպայում, մարտի առաջին երեք շաբաթվա ընթացքում արձանագրել է ջերմային պոմպերի վաճառքի 51% աճ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է Octopus Energy էներգետիկ ընկերությունը։

Արևային վահանակների վաճառքներն աճել են 54%-ով. տնատերերն «ավելացնում են համակարգերի հզորությունը»՝ սովորական 10 վահանակի փոխարեն տեղադրելով 12-ը։ «Մենք մասշտաբային բեկում ենք տեսնում. մարդիկ դադարում են միայն հարցուփորձ անել և սկսում են գործել։ Բրիտանական ընտանիքներին հոգնեցրել է հանածո վառելիքի համաշխարհային գների պատանդը լինելը», — ասում է Octopus Energy-ի ներկայացուցիչ Ռեբեկա Դիբբ-Սիմկինը։

Գերմանական վերականգնվող էներգետիկայի ոլորտի Enpal BV ընկերությունը Bloomberg-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ պատերազմի սկզբից ի վեր արևային վահանակների և ջերմային պոմպերի տեղադրման հարցումները աճել են մոտ 30%-ով։ Մամուլը հայտնել է արևային էներգետիկայի նկատմամբ հետաքրքրության գրեթե կրկնակի աճի մասին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment