Ոչ հավաստի, թշնամական նարատիվները ցավալիորեն շարունակվում են օգտագործվել պետական մակարդակով․ ՀՀ ԱԳՆ-ն՝ ադրբեջանի կողմից հայերին «ցեղասպան» որակելու մասին

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը և ԱԳՆ-ն հայտարարել են,, թե հայերը իբր «ցեղասպանություն» են իրականացրել ոչ միայն Բաքվում, այլև մի շարք այլ քաղաքներում։ Դրանց թվում Ադրբեջանի ԱԳՆ-ը հիշատակել է նաև մայրաքաղաք Երևանը, այն էլ իրենց հորինած ադրբեջանական անվանումով Իրևան։

ABC Media-ի հարցին՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի և ԱԳՆ հայտարարությունները Արտաքին գործերի նախարարությունն ինչպե՞ս է մեկնաբանում, արդյոք այն չի հակասում խաղաղության օրակարգին, ԱԳՆ-ից պատասխանել են․ «Տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական, ոչ հավաստի նարատիվներ, որոնք, ցավալիորեն, դեռ շարունակվում են օգտագործվել են նաև պետական մակարդակով»:

ՀՀ ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված  խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների և հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության և բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտացածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը:

«Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս մասին նաև պայմանավորվածություն են ձեռք բերել Վաշինգտոնում, որտեղ 2025թ. օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագրի 5-րդ կետում հստակ խոսվում է երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու և մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո երկու ժողովուրդների համար բարիդրացիական հարաբերություններ սկսելու հնարավորության մասին»,–ասված է ԱԳՆ պատասխանում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե 20-րդ դարասկզբի ցեղասպանության այս արյունալի քաղաքականությունը շարունակվել է նաև նույն դարի վերջում՝ համակարգային բնույթ ստանալով։ «Դրա վկայություններն էին ներկայիս Հայաստանի տարածքից ադրբեջանցիների զանգվածային տեղահանությունը, օկուպացիայի տարիներին իրականացված զանգվածային սպանությունները՝ հատկապես Խոջալուի ցեղասպանությունը, այլ ռազմական հանցագործությունները»։

Leave a Comment