«Ուժեղ Հայաստանի» ընտրակաշառքի գործով 5 ձերբակալվածներից 4–ն ազատ են արձակվել. «Հրապարակ»


Մամուլ


«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին իշխանական վարչակազմը Հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել: Կա 5 ձերբակալված:


Ըստ հաղորդագրության՝ մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ և հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։


Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ: Մեկ այլ դրվագով նաև բարեգործության անվան տակ գումար է բաժանվել:

Մեր տեղեկություններով ձերբակալված հինգ անձանցից չորսին բաց են թողել՝ ապացույցների բացակայության հիմքով, մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Leave a Comment