Քննարկվել են Ասիական զարգացման բանկի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը

Ջրային կոմիտեն հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են կոմիտեից:

Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես՝

  • Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը,
  • Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները,
  • Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը,
  • Սեւանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը,
  • Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։

Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրեց, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնեց պ-ն Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար, եւ հաջողություն մաղթեց նրան իր նոր պաշտոնում։

Leave a Comment