Իրաքում ամերիկացի լրագրող են առևանգել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իրաքի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Բաղդադում օտարերկրյա լրագրողուհու առևանգման մեջ կասկածվողներից մեկի ձերբակալման մասին, հաղորդում է INA-ն։

«Կասկածյալներից մեկը ձերբակալվել է, և հանցագործության մեջ օգտագործված ավտոմեքենաներից մեկն առգրավվել է։ Աշխատանքներ են տարվում մնացած անձանց գտնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ խոսքն ամերիկացի լրագրողուհու մասին է, հաղորդում է Reuters-ը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment