Անհայտ անձինք Բաղդադում առևանգել են օտարերկրյա լրագրողի, և Իրաքի անվտանգության ուժերը գործողություններ են իրականացնում նրան ազատելու համար։ Այս մասին հայտնել է Արաբական Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը։
«Այսօր երեկոյան անհայտ անձինք առևանգել են օտարերկրյա լրագրողի։ Անվտանգության ուժերը անմիջապես գործողություն են սկսել հանցագործներին հետապնդելու համար», – INA լրատվական գործակալությունը մեջբերել է նախարարության հաղորդագրությունը։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է հանցագործության մեջ կասկածյալներից մեկի ձերբակալման մասին։ «Աշխատանքներ են տարվում միջադեպին ներգրավված մնացած անձանց գտնելու և առևանգված լրագրողի ազատ արձակումն ապահովելու համար», – ընդգծել է նախարարությունը։
ՆԳՆ-ն չի նշել առևանգված լրագրողի ազգությունը։ Reuters-ը, հղում անելով Իրաքի ոստիկանության աղբյուրներին, հաղորդում է, որ լրագրողը Ամերիկայի քաղաքացի է։