ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանը խուսափել է Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը վերացնելու հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնում է․

«Մարտի 18-ին Սամվել Կարապետյանի ապօրինի (տնային) կալանքի որոշման դեմ ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք: Այսօր ստացանք Վերաքննիչ դատարանի որոշումը: Պատկերացրեք նախաքննության ավարտի պայմաններում Դատարանը ունենալով բոլոր հիմքերն ապօրինի տնային կալանքը վերացնելու համար, փաստացի խուսափել է որևէ կերպ այդ հարցին լուծում տալուց, թողնելով այն առաջիկա դատական նիստին: Ի դեպ նույնիսկ տեսաուղերձների հարցը չլուծեց Վերաքննիչ դատարանը: Մեր որոշ հիմնավորումների հետ համաձայնություն արձանագրվել է Դատարանի կողմից, սակայն այս ամենը դասագրքային քաղաքական հետապնդում է շուրջ 10 ամիս տևողությամբ: Եվրոպական կոնվենցիայի 5 և 18-րդ հոդվածների դասագրքային խախտում է: Իրավունքի ժխտողականություն է: Չնայած այս ամենին վստահ եղեք իրավունքը պետք է գերակայի և կգերակայի

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին… »:

Մանրամասները՝ տեսանյութում․ (Գ)

Leave a Comment