Հայաստանի քաղաքական կյանքում ընտրություններից առաջ «մենյուն» փոխվում է՝ պիցցայից մինչև քյաբաբ, սակայն մեթոդների էությունը մնում է նույնը։ Հրապարակված ձայնագրությունները վկայում են, որ Արմավիրում գործել է ընտրակաշառքի ամբողջական սխեմա՝ ձևական աշխատանքներով ու գումարների բաշխմամբ։ Ըստ Էդգար Առաքելյանի՝ նման գործելակերպը ոչ միայն խաթարում է ընտրությունները, այլև երկարաժամկետ վտանգներ ստեղծում պետության համար։
Մինչ որոշ քաղաքական ուժեր պնդում են, թե նյութերը մոնտաժված են, փորձագետները խնդիրը համարում են համակարգային և խորքային։ Ի վերջո, քաղաքացիների ընտրությունը մնում է առանցքային՝ ընդունել կարճաժամկետ «օգուտը», թե պաշտպանել պետության ապագան։
Մանրամասները՝ տեսանյութում։
