Past.am | «Միլանի» 19-ամյա նորեկը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իտալական «Միլանը» 4 տարվա պայմանագիր է կնքել Բելգրադի «Պարտիզանի» 19-ամյա չեռնոգորիացի հարձակվող Անդրեյ Կոստիչ հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 8 միլիոն եվրո։

Անդրեյ Կոստիչը մինչեւ հունիս կշարունակի հանդես գալ «Պարտիզանում»։ Հուլիսի 1-ին նա կմիանա «Միլանի» երիտասարդական թիմին, հաղորդում է իտալական ակումբի կայքը։

Անդրեյ Կոստիչի հաջորդ տրանսֆերի գումարի 10 տոկոսը կստանա «Պարտիզանը»։

Սերբիայի ընթացիկ առաջնությունում Կոստիչը մասնակցել է 27 հանդիպման, խփել է 11 գոլ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment