Հայաստանը տարածաշրջանում առաջատարներից է կարտոֆիլի բարձր գնի ցուցանիշով

«Numbeo»-ի տվյալներով՝ աշխարհում կարտոֆիլի գները զգալիորեն տարբերվում են՝ մի քանի ցենտից մինչև մի քանի դոլար մեկ կիլոգրամի համար։ Ամենաբարձր գինը գրանցվել է Հարավային Կորեաում, որտեղ մեկ կիլոգրամն արժե 3.38 դոլար, իսկ ամենացածրը՝ Բանգլադեշում՝ ընդամենը 32 ցենտ։

Տարածաշրջանի երկրներում նույնպես գների տարբերությունը նկատելի է։ Ամենամատչելի կարտոֆիլը Թուրքիաում է՝ 56 ցենտ մեկ կիլոգրամի համար (95-րդ տեղ համաշխարհային վարկանիշում)։ Ռուսաստանում մեկ կիլոգրամը արժե 78 ցենտ (81-րդ տեղ), իսկ Հայաստանում՝ 74 ցենտ (83-րդ տեղ), ինչը մոտ է տարածաշրջանի միջին ցուցանիշին։

Վրաստանում և Ադրբեջանում գինը կազմում է 71 ցենտ (համապատասխանաբար 86-րդ և 87-րդ տեղեր)։

Այսպիսով, տարածաշրջանում առավել բարձր գներ գրանցվում են Ռուսաստանում և Հայաստանում, իսկ ամենաէժան կարտոֆիլը՝ Թուրքիայում։

Leave a Comment