Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերանայման փուլո՞ւմ է • Tribune.am

Մարտի 31-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը․ փորձագիտական հանրության և պետական մարմինների համագործակցության նշանակությունը» թեմայով հանրային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։

Քննարկման ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխգործակցությունը:

Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է մտքերի փոխանակում և հարցուպատասխան։

Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան և Կովկասի ինստիտուտի կողմից։

Leave a Comment