Արևի հզոր բռնկումից հետո Երկրի վրա սպասվում են մագնիսական փոթորիկներ և բևեռափայլեր

Արևի հզոր բռնկումից հետո Երկրի վրա սպասվում են մագնիսական փոթորիկներ և բևեռափայլեր

Արևի վրա տեղի ունեցած հզոր բռնկումից հետո Երկրի վրա կարող են դիտվել մագնիսական փոթորիկներ և ինտենսիվ բևեռափայլեր։  Գիտնականների տվյալներով՝ Արևից արտանետված պլազմայի ամպը կարող է առաջացնել մագնիսական ակտիվություն։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արևի վրա գրեթե երկու ամիս անց առաջին անգամ գրանցվել է ամենաբարձր դասի՝ X1.5 հզորության բռնկում։

Գիտնականների խոսքով՝ պլազմայի արտանետման ուղղությունը դեռ վերջնականապես հստակ չէ, սակայն, մեծ հավանականությամբմ այն կանցնի Երկրի կողքով և կդիպչի մոլորակին միայն եզրային հատվածով։ Այդ դեպքում հնարավոր են միջին ուժգնության մագնիսական փոթորիկներ։ Գիտնականները նշում են, որ, մեծ հավանականությամբ, հնարավոր կլինի դիտել ինտենսիվ բևեռափայլեր, որոնք կարող են երևալ սովորականից ավելի լայն տարածքներում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment