Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհը դպրոցական Վահե Մարգարյանն է

Երասխի միջնակարգ դպրոցից հայտնում են․

«Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։

Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։

Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ»։

Ավելի վաղ հայտնել էինք,որ Երասխում  ողբերգական վթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոh և 5 վիրավոր։

Leave a Comment