
Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ը և թագուհի Կամիլան կայցելեն Միացյալ Նահանգներ ապրիլի 27-30-ը, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մելանիան և ես ուրախ ենք հայտարարել, որ Նորին Մեծություններ Միացյալ Թագավորության թագավորն ու թագուհին ապրիլի 27-30-ը կայցելեն Միացյալ Նահանգներ պատմական պետական այցով, որը կներառի պետական ճաշկերույթ Սպիտակ տանը ապրիլի 28-ի երեկոյան»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Մինչև ԱՄՆ-ի նախագահի կողմից գրառման հրապարակումը, Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Թրամփն ինքը հստակեցրել էր բրիտանական կառավարությանը, որ մի քանի ամիս նախապատրաստվող թագավորական այցի հետաձգումը չափազանց բացասաբար կընդունվի Սպիտակ տանը։