Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից ժամեր անց մեկ այլ դեպք է տեղի ունեցել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ 18-ամյա Միքայելը դուրս է եկել աղբը թափելու, նկատել է Փաշինյանի շարասյունը և թքել Փաշինյանի մեքենայի վրա։
Երբ նրան հարցրել են, թե ինչու է այդպես վարվել, նա պատասխանել է, որ «թուրքը ծախել է մեր հողերը»։ Դրանից հետո երիտասարդին ձերբակալել են «խուլիգանության» կասկածով։
Ընդ որում, խուլիգանություն է որակվել ոչ միայն թքելու փաստը, այլև «թուրքը ծախել է մեր հողերը» արտահայտությունը։