Կատարի դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա

Կատարի դեսպանը Գալյանին հրավիրել է Դոհա

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին: 

Նախարարը վերահաստատել է նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև առկա համագործակցությունն արդարադատության ոլորտում։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է նախարարության բարեփոխումների ընթացիկ և առաջիկա ծրագրերը՝

  • նոր Սահմանադրության մշակման գործընթաց,
  • արդարադատության ոլորտի թվայնացման բարեփոխումներ,
  • կոռուպցիայի դեմ պայքարի ամրապնդում,
  • մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների զարգացում,
  • քրեակատարողական համակարգի բարեփոխումներ։

Նախարարը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է մշակել արդարադատության ոլորտի համապարփակ ռազմավարություն, որը կնախանշի ոլորտի զարգացման առաջնահերթությունները:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կատարը շահագրգռված է զարգացնելու և ամրապնդելու երկկողմ համագործակցությունը` արդարադատության ոլորտում։

Քննարկման փուլում են գտնվում երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված պայմանագրերը։

Դեսպանը նախարարին հրավիրել է Դոհա՝ նոր ձևաչափերով համագործակցություն սկսելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment