Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով Գևորգ Գևորգյանի և Միքայել Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Այս մասի Iravaban.net-ին հայտնեցին ՔԿ-ից:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

Leave a Comment