Լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իրաքի ու Եմենի «Դիմադրության առանցքի» ուժերը վերջին ժամերին ավելի քան 120 գործողություն են իրականացրել Մերձավոր Արևելքում գտնվող իսրայելական և ամերիկյան թիրախների դեմ, հաղորդում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը:
«Լիբանանի «Հեզբոլլահ» ուժերը, ինչպես նաև Իրաքի և Եմենի իսլամական դիմադրությունը վերջին ժամերին ավելի քան 120 հաջող և արդյունավետ գործողություն են իրականացրել օկուպացված պաղեստինյան տարածքների հյուսիսային և հարավային շրջանների, ինչպես նաև կենտրոնական և հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան հրամանատարական շտաբերի դեմ», – ասվում է ISNA լրատվական գործակալության հաղորդագրության մեջ։