Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հեռախոսազրույցի ընթացքում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու Կահիրեի ջանքերի մասին, հայտնել է Եգիպտոսի առաջնորդի գրասենյակը։
Երեքշաբթի օրը ալ-Սիսին և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։
«Նախագահը (ալ-Սիսին – խմբ.) ընդգծել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը՝ ուրվագծելով Եգիպտոսի ջանքերը՝ լարվածությունը նվազեցնելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար», – ասվում է ալ-Սիսիի գրասենյակի հայտարարության մեջ։