Ռուսաստանը թշնամի համարող Փաշինյանը վաղը կմեկնի Մոսկվա





Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։

Կառավարությունից հայտնում են, այցի շրջանակում Մոսկվայում նույն օրը տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Կրեմլից հայտնում են, որ նախատեսվում է քննարկել ռուս-հայաստանյան ռազմավարական գործընկերության և դաշինքի ներկա վիճակը և հեռանկարները, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային արդի հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։

Հատկանշական է, որ Փաշինյանը տարբեր ելույթներում խոսու մէ Հայաստանի դեմ, իբր, վարվող «հիբրիդային պատերազմի» մասին: Ինքը հնչեղ ու կոնկրետ Ռուսաստանի անունը չի նշում, բայց դա անում են Փաշինյանի սիրելի ԵՄ պաշտոնյաները, իսկ փաշինյանենք չեն ժխտում: Մեծ հաշվով, ստացվում է, որ Փաշինյանը Ռուսաստանը Հայաստանի թշնամի է համարում: Ու ապրիլի 1-ին մեկնում է Մոսկվա, Պուտինի մոտ: 



Leave a Comment