«Volvo» մակնիշի բեռնատարի վրա բարձված թիթեղները թափվել ու մասամբ փակել են Նոր Հաճն տանող ճանապարհը

Այսօր արտակարգ Կոտայքի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Նոր Հաճնի կամրջի հատված ընթանալիս, «Volvo» մակնիշի բեռնատարի վրա բարձված երկաթե թիթեղները թափվել ու հայտնվել են ճանապաըհի երթևեկելի հատվածում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Այս պահին երկաթե թիթեղների սեփականատերը մանիպուլատրով փորձում է թիթեղները տեղափոխել մեկ այլ ավտոմեքենա։

Ժամանակին ճանապարհային ոստիկանությունը, հիմա էլ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին, որպեսզի բեռներ տեղափոխելիս պահպանեն անվտանգության կանոնները։ Մինչդեռ այ դեպքում այն չի պահպանվել և երջանիկ պատահականություն է որ թիթեղների թափվելու ժամանակ ավտոմեքենաներ անցնելիս չեն եղել։

Leave a Comment