Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում

Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում

Global Terrorism Index 2026-ի համաձայն՝ Հայաստանը (81) շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկի շատ ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում՝ գրանցելով մոտ 0 միավորին մոտ ցուցանիշ և տեղավորվելով վարկանիշի վերջնամասում, ինչը բնորոշ է առավել անվտանգ պետություններին։

Տարածաշրջանային համեմատությամբ Հայաստանը մոտ է իր հարևաններին․ Ադրբեջանը(93) նույնպես ունի գրեթե զրոյական ցուցանիշ և գտնվում է նույն՝ ամենաանվտանգ երկրների խմբում, մինչդեռ Վրաստանը(77) ունի փոքր-ինչ ավելի բարձր, բայց դեռևս շատ ցածր գնահատական։ 

Միևնույն ժամանակ, Թուրքիան(36) ունի զգալիորեն ավելի բարձր ցուցանիշ՝ պայմանավորված ահաբեկչական ակտիվությամբ և ներքին անվտանգության խնդիրներով, իսկ Իրանը(18) նույնպես գտնվում է միջինից բարձր ռիսկ ունեցող երկրների խմբում։

Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասը զեկույցում ներկայացվում է որպես հարաբերականորեն կայուն տարածաշրջան, որտեղ ահաբեկչության ազդեցությունը սահմանափակ է և չի հասնում գլոբալ բարձր ռիսկ ունեցող գոտիների մակարդակին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment