Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիա կղզում գտնվող իր ռազմաբազա

Իտալիան ԱՄՆ-ին արգելել է մուտք գործել Սիցիլիա կղզում գտնվող իր Սիգոնելլա ռազմաբազա։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։

Ըստ աղբյուրի՝ սա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկատվությունը գաղտնի է պահվել։ Իտալիայի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչիանո Պորտոլանոյին տեղեկացրել է, որ մի քանի ամերիկյան ռմբակոծիչների թռիչքի պլանի համաձայն՝ դրանք պետք է վայրէջք կատարեն Սիգոնելլա բազայում, նախքան Մերձավոր Արևելք շարունակելը։

Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ չեն անցկացվել. պլանը ուղարկվել է իտալական իշխանություններին, երբ ամերիկյան ինքնաթիռներն արդեն թռիչք էին իրականացրել, գրում է թերթը։

Leave a Comment