
ԱՄՆ զինվորականները հարվածներ են հասցրել Սպահանում ռազմամթերքի խոշոր պահեստին, հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրին: Նրա տվյալներով՝ պահեստը պայթեցվել է 2000 ֆունտ (907 կգ) կշռով հակաբունկերային ռումբերով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակել էր Սպահանում տեղի ունեցած հզոր պայթյունների տեսանյութը։
Associated Press-ը հաղորդում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սոֆեհ լեռան մոտակայքում՝ այն տարածքում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ռազմական դիրքերը։
Սպահանում է գտնվում ուրանի հարստացման երեք օբյեկտներից մեկը, որոնք ԱՄՆ-ն ռմբակոծել էր հունիսին։