Հայ կարատեիստները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված Եվրոպայի գավաթ միջազգային մրցաշարում նվաճել են ինը մեդալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան։
Ոսկե մեդալներ են նվաճել Նարեկ Մակարյանը և Միքայել Չոբանյանը։ Արծաթը բաժին է հասել Արեն Աչեմյանին, Յուրանդ Շահվերդյանին, Վահե Ծատուրյանին և Կիմ Աղայանին, իսկ բրոնզե պարգևների են արժանացել Շարլին Բերբերյանը, Արամ Բաղդասարյանը և Վիգեն Համբարձումյանը։
The post Հայ կարատեիստները Լատվիայում կայացած Եվրոպայի գավաթի խաղարկությունում նվաճել են 9 մեդալ appeared first on Alphanews.