Վթար՝ Երևանում, «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment