Եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն

Եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն

Կիրակի օրը Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն՝ հետնամուտքով։ Իսկ Քննչականի դռները փակ էին և պաշտպանները չկարողացան մտնել ներս։

«Այսպիսի ապօրինություն չեմ պատկերացնում։ Ի՞նչ են ուզում անեն, եթե եղբայրներն ունեն գրանցված պաշտպաններ, պաշտպանները այստեղ են և հայտարարում են, որ երեխեքին արդեն ներս են տարել՝ տարել են ի՞նչ անեն։ Տարել են մշակե՞ն, ճնշե՞ն, ի՞նչ անեն, որ հետո նոր թողնեն պաշտպանները ներս մտնեն։ Լավ ա լույսերը վառվում էին, թե չէ կմտածեի, որ այս վարչությունը լուծարվել է»,- ասաց պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը։

Շուրջ մեկ ժամ ՔԿ դիմաց սպասելուց հետո փաստաբաններին հաջողվեց մուտք գործել ՔԿ՝ ՄԻՊ զանգելուց և նրանց անմիջական միջամտությունից հետո։

Եղբայրներին ձեռնաշղթաներով տեղափոխեցին քննչական վարչություն
Պաշտպաններին չեն թողնում մտնեն Քննչական

Leave a Comment